Նիգերիայի Բորնո նահանգի Մայդուգուրի քաղաքի մզկիթում որոտացած պայթյունից զոհվել է մի քանի տասնյակ մարդ։ Ուժայինների նախնական գնահատմամբ զոհերի թիվը 42 է։ Վիրավորները հոսպիտալացվել են Մայուգուրիին կից համալսարանական հիվանդանոց։

Ականատեսների վկայությամբ՝ 2 մահապարտ՝ հավատացյալների հագուստով ծպտված, մտել են մզկիթ։ Երկրորդ ահաբեկիչը գործի է դրել ռումբն այն բանից հետո, երբ մզկիթում գտնվողները փորձել էին օգնել առաջին պայթյունից տուժածներին, գրում է «Իզվեստիա»-ն։

Միջադեպի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։