Եվրամիության եւ Թուրքիայի առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում համաձայնության են եկել ներգաղթյալների հոսքը Թուրքիա կանխելու գործողությունների նախնական պլանի շուրջ։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԵՄ-ին՝ փախստականների ապաստաններ կառուցելու համար 3 մլրդ եվրո օգնություն ստանալու խնդրանքով, ինչպես նաեւ խնդրել էր Թուրքիայի քաղաքացիների համար մեղմել վիզային ռեժիմը։
Ժան Կլոդ Յունկերը նշել է, որ Անկարային ցուցաբերվող օգնության չափը քննարկվելու է մոտ ժամանակներս, իսկ վիզային ռեժիմը մեղմելու հարցը կարագացվի, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Յունկերի խոսքով՝ Թուրքիայի քաղաքացիների համար անվիզա ռեժիմը ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե որքան հաջող կընթանան միգրանտների հոսքի դեմ ձեռնարկվող միջոցառումները։




























