Չեխիայի նախագահի նստավայրի՝ Պրաժսկի Հրադի անվտանգության բաժնի ղեկավար Յան Ֆուլիկը աշխատանքից ազատվել է կարմիր վարտիքի հետ կապված միջադեպի պատճառով։ Այս մասին Թվիթերում գրել է նախագահի մամուլի խոսնակ Իրժի Օվչաչեկը։

Սեպտեմբերին այդ միջադեպի պատճառով պաշտոնանկ էին արվել նախագահի եւ Պրաժսկի Հրադի թիկնազորի պետերը՝ Ռադիմ Ստուդենին եւ Պետր Դոնգրեսը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Անցյալ ամիս տեղական արտ-խմբի 3 անդամ Հրադից իջեցրել էին նախագահական դրոշը եւ դրա փոխարեն կարմիր վարտիք բարձրացրել։ Ակցիայի մասնակիցներն իրենց արարքը բացատրել են նախագահ Միլոշ Զեմանի՝ նախկին կոմունիստների հանդեպ ունեցած համակրանքով։