Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է համալրել «սեւ ցուցակը»՝ այնտեղ ավելացնելով նաեւ գրող Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին։
Ինչպես գրում է Vesti.Az-ը, պատճառն այն է, որ գրողի կինը՝ Ելենա Բրոդսկայան եւ դուստրը՝ Կատերինա Դովլաթովան, այցելել են Լեռնային Ղարաբաղ։
Հանգուցյալ գրողի ընտանիքը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Դովլաթովի 5 անկյունները» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը, որը հեղինակել են լրագրողներ Ազա Բաբայանը եւ Վադիմ Դուբնովը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, այդ ֆիլմը ցուցադրվել էր Երեւանում։




























