Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դատարանում հաղթել է, որի արդյունքում «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը ստիպված կլինի վճարել Հանձնաժողովի նշանակած տուգանքը:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար տուգանք էր կիրառել նաեւ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսը:
Հիշեցնենք, որ «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը իր աշխատանքների արդյունք չհանդիսացող համերգային ծրագրերը, տեսահոլովակները, լուսանկարները, գովազդային հոլովակներն ու մրցանակները վերագրել էր իրեն՝ տարբեր հարթակներում ներկայացնելով որպես իր սեփական աշխատանքի արդյունք: Բացի այդ, վերջինը նաեւ հրապարակել է «Դոմինո Փրոդաքշն» ընկերության ստեղծման վերաբերյալ կեղծ տեղեկություններ:
Ընկերությունը Հանձնաժողովի որոշումը բողոքարկել է: Այս դեպքում եւս դատական քննության արդյունքում Հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ:





























