«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները քիչ առաջ դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ դատապարտյալները հացադուլը սկսել են հոկտեմբերի 12-ից: Հոկտեմբերի 15-ի դրությամբ նրանց թիվը 55-ն էր:

Հացադուլավորները պահանջում էին վերանայել քրեական գործերը: