Լոռու մարզի Լուսաղբյուրի համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանի մահվանից http://news.am/arm/news/277320.html 3 ամիս անց՝ հոկտեմբերի 25-ին, համայնքում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ:
NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ թեկնածուները 3-ն են՝ անկուսակցական Գարիկ Եղոյանն ու Հովհաննես Կարապետյանը, ՀՀԿ-ական Արամայիս Հակոբյանը: Վերջինիս առաջադրել է հենց իշխող կուսակցությունը: Նշենք, որ Արամայիս Հակոբյանը գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է:
Հիշեցնենք, որ Լոռու մարզում 2015թ. հուլիսի 17-ին ողբերգական վթար է եղել, ինչի հետեւանքով մահացել է Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը: Ըստ ականատեսների՝ Մանվել Խաչատրյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան բախվել է բեռնատար գնացքին, գյուղապետը տեղում մահացել է:




























