ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթղթերը գործնական հետաքրքրություն ունեն եւ կնպաստեն կազմակերպության շրջանակներում հետագա համագործակցության խորացմանը։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ Բուրաբայ ավանում ԱՊՀ երկրների ղեկավարների՝ նեղ շրջանակով տեղի ունեցած նիստի ժամանակ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Այսօրվա նիստի օրակարգը հագեցած է. ներառված է 17 հարց։ Մեծ ուշադրություն է հատկացվելու անվտանգության եւ իրավակարգի հարցերին։ Պլանավորվում է ստորագրել միջազգային համաձայնագրերի փաթեթը, հաստատել ծրագրային փաստաթղթերը եւ ընդունել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ՄԱԿ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ արված ԱՊՀ ղեկավարների հայտարարությունները։ Փաստաթուղթն ունի գործնական  հետաքրքրություն, դրա ընդունումը եւ հետագա իրականացումը կնպաստի համագործակցության խորացմանը»,- ասել է Նազարբաեւը, փոխանցում է newskaz.ru-ն։

Նիստին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։