Ռուս զինծառայողները Սիրիայում շոշափելի արդյունքների են հասել։ Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Օդային եւ ծովային գործողություններում մեր զինծառայողները նշանակալի հաջողություններ են գրանցել։ Ոչնչացվել են կառավարման տասնյակ կետեր, զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ եւ մարտական տեխնիկա»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ ինքը կոչ է արել ուշադիր հետեւել ԱՊՀ սահմաններում տիրող իրավիճակին։ «Անհրաժեշտ է ապահովել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի արդյունավետ գործունեությունը, իրականացնել տեղեկությունների մշտական փոխանակում։ Հատկապես պետք է հսկել կազմակերպության արտաքին սահմանները»,- փոխանցում է Պուտինի խոսքը ՏԱՍՍ-ը։

Ռուս նախագահը նշել է, որ, ըստ տարբեր գնահատականների, ԻՊ շարքերում կռվում է ԱՊՀ երկրների 5-7 հազար ներկայացուցիչ։