ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ փոխադարձ հաշվարկներում առավել ակտիվ անցում կատարել վերազգային արժույթների։ Այս մասին ռուս նախագահը հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների նախագահների խորհրդի լայն շրջանակով նիստի ժամանակ։

«Առաջին հերթին ես նկատի ունեմ ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2011թ.։ Անհրաժեշտ է փոխադարձ հաշվարկներում առավել ակտիվ անցում կատարել վերազգային արժույթների։ Ռուսաստանը ավարտում է ԱՊՀ անդամ երկրների ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագրի վավերացումը։ Այդ փաստաթուղթը ուժի մեջ մտնելուց հետո թույլ կտա համաձայնեցնել արժութային քաղաքականությունը, իսկ հետագայում հնարավոր է ձեւավորի ԱՊՀ ընդհանուր ֆինանսական շուկա»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։