Ռուսաստանը շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ Բաղդադում տեղեկատվական կենտրոն ստեղծելու աշխատանքներին։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների նախագահների խորհրդի լայն շրջանակով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ջանքեր ենք գործադրում հիմնական տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ գործնական աշխատանքներ ձեռնարկելու ուղղությամբ։ Որպես առաջին քայլ՝ բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում ենք միանալ Բաղդադում տեղեկատվական կենտրոն ստեղծելու աշխատանքներին։ Այդ առումով մենք որոշակի առաջընթաց ունենք ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների եւ ջանքերի համակարգման տեսակետից։ Մենք բանակցում ենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Հորդանանի, Իսրայելի եւ այլ երկրների հետ։ Փորձում ենք համագործակցություն հաստատել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ»,- մեջբերում է Պուտինի խոսքը նրա մամուլի ծառայությունը։