Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, 79-ամյա Զարիկ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր բարեկամ Ռոստամ Ե.-ն ժամանակավոր բնակվելով իր տանը՝ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել է 307.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 22-ամյա Ռուստամ Ե.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: