Սննդակարգի մասնագետների Բրիտանական ընկերակցությունը (British Dietetic Association) խորհուրդ է տալիս բանանները կեղեւի հետ ուտել, որովհետեւ դրանում ավելի շատ են օգտակար նյութերը, քան պտղամսի։ Ինչպես շատ այլ մրգերի պարագայում է, բանանի կեղեւը հարուստ է ցանցենիով, կարոտենոիդներով, լյուտեինով, կալիումով եւ մագնիումով։ Բացի այդ, դրանում շատ տրիպտոֆան է պարունակվում՝ նյութ, որն անհրաժեշտ է երջանկություն հորմոն՝ սերոտոնին արտազատելու համար։
Չհասունացած բանանների կեղեւն ամուր է եւ դառը, սակայն երբ նրանք ամբողջությամբ աճում են, կեղեւը դառնում է ավելի նուրբ, փափուկ եւ համեղ։ Շատ մարդկանց բանանի կեղեւ ուտելը աներեւակայելի բան է թվում, սակայն սննդակարգի մասնագետների հավաստիացումների համաձայն, դա սովորույթի հարց է։ Սկզբի համար կարելի է ամբողջական բանանից խյուս պատրաստել, բանանը կեղեւի մեջ եփել կամ բանանի «թեյ» պատրաստել․ բանանը կեղեւի հետ 10 րոպե եփել, հետո քամիչով անցկացնել, տեղեկացնում է Kedem-ը։





























