Սթոքհոլմում շվեդական Södersjukhuset կլինիկան բռնաբարություններից տուժած տղամարդկանց համար օգնության կենտրոն է բացել: The Local պարբերականը հայտնում է, որ հիմա հիվանդանոցը կարող է հետեւել ՝ բուժսպասարկման հարցում սեռերի հավասարության սկզբունքին, որը նախանշել էր նրա ղեկավարությունը:

«Մենք ուրախ ենք հայտարարել բռնաբարության ենթարկված տղամարդկանց համար առաջին կլինիկայի բացման մասին: կանանց համար  նման կենտրոն մենք արդեն ունեինք»,- հայտնել է Լիբերալ կուակցության մամուլի քարտուղար Ռասմուս Յոնլունդը, որը կողմ էր արտահայտվել բժշկական կենտրոնի բացմանը: Կենտրոնի բացումը հավանություն է ստացել նաեւ ցենտրիստների, Չափավոր կոալիցիոն աջ կուսակցության ու Քրիստոնյա դեմոկրատների կողմից:

«Նման գործողություններից տուժած տղամարդկանց անհապաղ բուժօգնությունը անվճար է լինելու եւ շուրջօրյա»,- հայտարարել է Չափավոր կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Մարի Լյունգբերգ Շետտը, հայտնում է Lenta-ն:

Նա նշել է, որ առաջ տղամարդիկ նման օգնության համար չգիտեին ուր դիմել: Քաղաքացիական ակտիվիստները ենթադրում են, որ սա նաեւ թույլ կտա ուշադրություն գրավել այս խնդրի նկատմամբ ու վերացնել այն նախապաշարմունքը, որ բռնաբարության վերաբերյալ բողոքը «տղամարդկանց վարքագծին» վայել չէ:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Շվեդիան համարվում է բնակչության մեկ շնչի հաշվով բռնաբարությունների առավելագույն քանակով եվրոպական երկիրը: Մեկ տարվա ընթացքում 100 հազար շվեդներին բաժին է հասնում 6.7 հազար նման հանցագործություն: Ընդ որում չեն ճշգրտում, թե դրանցից քանիսն է տղամարդկանց նկատմամբ իրականացվում:

Մինչդեռ բռնաբարություն հասկացությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է մեկնաբանվում: Շվեդիայում բռնաբարություն են համարվում այն գործողությունները, որոնք ռուսական օրենսդրությունում կոչվում են «սեռական բնույթի բռնի գործողություններ»: