«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տարօրինակ չի համարում, որ փաստաբան Լիանա Գրիգորյանն իր մասնագիտական գործունեությունը պաշտպանելու համար դիմել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին: փաստաբանների պալատում «անառողջ մթնոլորտի» մասին զրուցեցինք ՓՊ նախագահի հետ, որը խոստացավ, որ տեղի ունեցած միջադեպի մասին (երբ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը ձեռքի տակ եղած պլաստմասե շշով փորձել է հարվածել Լուսինե Սահամյանին) շուտով՝ խորհրդի որոշումից հետո, հայտարարություն կանեն իրենց պաշտոնական կայքում:
Պարոն Զոհրաբյան, փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը հայտարարությամբ են հանդես եկել: Ի՞նչ չեք կարողանում «կիսել» նրանց հետ:
Փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներն արդեն ներմայացվել են: Նրանց հետ կիսելու բան չունեմ:
Արդյոք փաստաբանական գրասենյակի էթիկայի կանոններին դեմ չէ գործընկերների մասին համաձայնեցված նյութեր պատրաստելը:
Փաստաբաններն իրենց կամ իրենց վստահորդների հետ կապված հարցերով միշտ էլ համագործակցում են լրագրողների հետ: Բանավեճը, որը հետո հոդվածների է վերածվել, կապված է եղել կոնկրետ գործով վստահորդի նախկին պաշտպան Լիանա Գրիգորյանի, մի կողմից, եւ մյուս կողմից՝ վստահորդի նոր պաշտպաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի հետ: Տարօրինակ չեմ համարում, որ Լիանա Գրիգորյանը փորձել է պաշտպանվել իր մասնագիտական որակը հրապարակայնորեն կասկածի տակ դրած փաստաբաններից եւ խնդրել է այդ մասին Հայկ Հակոբյանին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























