Բրիտանացին կտրել է ականջները՝ իր թութակներին նմանվելու համար: Դրա համար 56-ամյա Թեդ Ռիչարդսը նաեւ 110 դաջվածք է արել, 50 անցք մարմնի վրա եւ ճեղք՝ լեզվին: Վերջինը գործողությունը, որի համար արդեն վիրաբույժների միջամտության անհրաժեշտություն է եղել, դարձել է ականջների հեռացման 6-ժամյա վիրահատությունը:
The Daily Telegraph-ի փոխանցմամբ, Ռիչարդսի Բրիստոլի բնակարանում 4 թութակ է ապրում, Իգգի անունով իգուանա եւ Քենդի անունով պիտբուլտերիեր: Նրա 31-ամյա ընկերուհին՝ Սյուզաննան, սատարում է սիրելիին:
Ըստ Lenta.ru-իմ թութակի վերածվելու համար Ռիչարդսի հաջորդ քայլը կարող է դառնալ քթի փոփոխությունը. վիրահատության միջոցով տղամարդը կարող է կտուցի վերածել:




























