Վանաձոր քաղաքում փողոցների լուսավորությունը երկու ժամ շուտ կանջատեն։ Ըստ սահմանված գրաֆիկի, գիշերային լուսավորությունն այսուհետեւ կմիացնեն ժամը 19:00-ին և կանջատեն 23:00-ին` նախկին 01:00-ի փոխարեն:
Գրաֆիկի փոփոխությունը քաղաքապետարանը բացատրում է բյուջեի սղությամբ եւ ֆինանսական ծանր վիճակով:
Քաղաքապետարանի որոշումն առաջացրել է վանաձորցիների դժգոհությունը. շատերը հենց այդ ժամին են աշխատանքից վերադառնում։
Մինչդեռ քաղաքապետարանում ասում են, որ սա էներգախնայողության ուղղությամբ միակ քայլ չէ։ Ելնելով համայնքների բյուջեների ոչ այնքան լավ վիճակից` խնայողություններ կարվեն նաև համայնքային բազմաթիվ հիմնարկ ձեռնարկություններում՝ ամենօրյա ստուգումների ու խիստ վերահսկողության միջոցով:






























