Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում ոստիկանները զրահապատ մեքենայից կրակ են բացել բնակիչների ուղղությամբ, որի ժամանակ 2 երիտասարդ է սպանվել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ոստիկանները զրահապատ մեքենայից կրակել են մի շենքի տանիքում կանգնած 20-ամյա երիտասարդի վրա, ով տեղում մահացել է։
Ոստիկանների հաջորդ զոհը եղել է Դիյար Աքըն անունով երիտասարդը։ Ոստիկանները կրակել են 3 հարկի պատշգամբից նայող Դիյարի վրա, ով կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել 3-րդ հարկից։ Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Դիյարի մարմնից բժիշկները 3 փամփուշտ են հանել։





























