«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչպես եւ ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել էին երեկ։

Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է Վենետիկի հանձնաժողովին։ Ոստիկանությունից, սակայն, չեն հայտնել դիմե՞լ են գլխավոր դատախազության, որտեղ պետք է որոշեն ինչ անել այս գործով։

Մեր թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել է, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այս գործը եւ արդյոք ՀՀԿ-ն իր համաձայնությանը կտա՞, եթե գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդի Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից։ Բաղդասարյանն ասել է, թե չէին ցանկանա, որ իրենց գործընկերը նման իրավիճակում հայտնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում