ԱՄՆ ներկայացուցիչները հրաժարվել են համատեղ գործողություններ իրականացնել՝ Սիրիայում խոցված ինքնաթիռների օդաչուներին փրկելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը՝ Սյանշանում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք բոլորս բախվում ենք ընդհանուր չարիքի՝ ահաբեկչության հետ, որի գլխավոր դերակատարը «Իսլամական պետությունն» է: Մենք ԱՄՆ-ին փոխգործակցության ծրագիր ենք առաջարկել, այդ թվում Սիրիայի մասով… Ցավոք, ԱՄՆ-ը դեռ անպատրաստ է դրան»,-ասել է նա:
Անտոնովի խոսքով, ամերիկյան կողմն այս պահին «չի լսում» ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի օդաչուների փրկությանն ուղղված ջանքերը մեկտեղելու փաստարկները: ԱՄՆ-ի հետ համագործակցությունը սահմանափակվում է միայն Սիրիայում օդաչուների անվտանգության մասին փաստաթղթերով:




























