Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքում վերամշակող ընկերություններն այս տարի խաղողը մթերում են 180 դրամով, ինչն էլ խաղողագործների դժգոհության առիթ է դարձել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աղավնաձորցիները նշեցին, որ անցած տարի նույն խաղողը մթերել են 230 դրամով:

«Իսկ էդ 50 դրամը հենց մեր եկամուտն է: Դրա համար ենք դեմ, որ էս գնով մթերեն»,- ասաց գյուղացիները՝ նշելով, որ արտահանող ընկերություններն էլ են հրաժարվում մթերել խաղողը, քանի որ արտերկրում տեխնիկական սորտը մարդիկ չեն ցանկանում գնել:

Նշենք, որ գյուղացիներն ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ պահանջելով իրականացնել մթերումը: Ի դեպ, «Արմենիա Վայնը» արդեն մի քանի օր է՝ սկսել է մթերումը գյուղում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 2-ին մարզ կատարած այցի ժամանակ խոստացել էր հոկտեմբերի 5-ից սկսել մթերումը:

Հիշեցնենք, որ խաղողի բերքի մթերման խնդիր կա նաեւ Արմավիրի եւ Արարատի մարզերում: