Ինդոնեզիայում անտառային հրդեհների մարման երկրի պատմության մեջ խոշորագույն գործողությունն է սկսվել, որին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ ավելի քան 30 միավոր ավիատեխնիկա, գրում է The Straits Times թերթը:

Առավել ծանր իրավիճակ է Կալիմանտան կղզում, որտեղ ուղարկվել են զինվորականներ եւ տեխնիկա այլ երկրներից՝ Ավստրալիայից, Մալայզիայից եւ Սինգապուրից:

Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության տեղեկատվությամբ, ընդհանուր առմամբ, աղետի գոտի է ուղարկվել 21 ուղղաթիռ, ինչպես նաեւ 7 օդանավ անմիջապես հրդեհը մարելու, եւս 4-ը՝ անձրեւային ամպեր ձեւավորելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: