Մեծ Բրիտանիայում իշամեղուն ճանաչվել է ամենասիրելի միջատը:

Այն հավաքել է քվեարկությանը մասնակցած 7.5 հազար  բրիտանացիների ձայների 40 տոկոսը՝ առաջ անցնելով յոթկետանի զատիկից ու կայսրերական տեսակի ճպուռից, որոնք համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցրել:

Քվեարկության արդյունքները հայտարարվել են կենսաբանության շաբաթվա շրջանակում, որն ամեն տարի անց է կացնում Թագավորական կենսաբանական միությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քվեարկությունն անցնում էր ինտերնետի միջոցով օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին:  Մասնակիցները բնապահպանների կազմած ցանկից պետք է ընտրեին իրենց սիրելի միջատը: 

«Մեր պարտեզներում ծաղիկների շուրջը պտտվող իշամեղուները բրիտանական ամռան առանձնահատուկ հմայքն են: Ինձ համար շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են նրանք աշխատում, ծաղկափոշի հավաքում , որպեսզի կարողանան ապրել ու բարգավաճել: Ես ուրախ եմ, որ այսքան շատ մարդ համաիտ է ինձ հետ»,- ասել է միջատաբան Ռեբեկա Նեսբիտը ՝ կենսաբանների միությունից: