Ճապոնիայի Մուցուրե կղզում (Յամագուտի պրեֆեկտուրա) երկու տանկերներ են բախվել: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի անվտանգության առափնյա ծառայությունը:

Բախվել են 2018 տոննա նավթ տեղափոխող ճապոնական «Վակոմարու» տանկերի եւ 3498 տոննա տարողությամբ պանամական «Սալֆա գարլանդ» քիմիական տանկերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ ճապոնական տանկերից նավթի արտահոսք է տեղի ունեցել: Անվտանգության առափնյա ծառայությունը շրջափակել է տարածքը, արտահոսքի մասշտաբների մասին տեղեկություն դեռ չկա:

Տուժածների մասին եւս տեղեկություն չկա: