ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն «Ոչ»-ի համատեղ շտաբ կձեւավորեն, որի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ: Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը եւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձեւավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
Նիստում քննարկվել է նաեւ հոկտեմբերի 30-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցելու, ինչպես նաեւ հանրության շրջանում քարոզչական աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր:





























