ԱՄՆ-ում անհայտ անձը հրաձգություն է արել Ֆլորիդայի ZombiCon փառատոնի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Գազետան, վկայակոչելով Associated Press-ը, հրաձգության հետեւանքով առնվազն երկու մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան։

Ոստիկանությունում հայտնել են, որ տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, բայց նրա վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։

ZombiCon-ի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ ասվում է, թե իրենք խորապես ցավում են կատարվածի համար։ Իրավապահները շրջափակել են տարածքը՝ քննություն անցկացնելու համար։

ZombiCon փառատոնն ամեն տարի անցնում է Հելոուինի նախօրեին, մասնակցում են հազարավոր մարդիկ։