Սեւ ծովում «Իվոլգա» նավի խորտակման վայրում 2 մարդու մարմին են գտել: Նրանց ինքնությունը պարզվում է:

«112 Ուկրաինա» հեռուստաալիքը, վկայակոչելով Օդեսայի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Օլգա Լեւչուկին, հաղորդում է, որ որոնողական գործողությանը մասնակցել են 9 փրկարարներ եւ 2 մոտորանավ:

Օդեսայի մարզի Զատոկայում զբոսաշրջային մոտորանավի խորտակման հետեւանքով 12 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, աղետի պատճառը կարող է նավի գերբեռնվածությունը լինել: Նավապետը ձերբակալված է: