Թայլանդում բուսակերության փառատոն է անցկացվում, որը չինական ավանդության մեջ հայտնի է որպես Ինը կայսրերի փառատոն:

Ըստ Gazeta-ի, փառատոնն անցկացվում է ամբողջ Թագավորությունում, հատկապես մեծ քաղաքներում, որտեղ մեծ թվով չինացի ներգաղթյալներ կան:

Ամենագեղեցիկը, սակայն, Թայլանդի ամենամեծ կղզում՝ Փհուքետում անցկացվող միջոցառումներն են: Փառատոնին բնորոշ միջոցառումներից են երթերը: Դրանք անցկացվում են տոնի բոլոր օրերին: Այդ ընթացքում կարելի է տեսնել ուղեկցորդներով շրջապատված բազմաթիվ մասոնգների, որոնք իրենց այտերն ու մարմինները ծակում են նիզակներով, սրերով եւ շատ տարօրինակ այլ առարկաներով: