Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 17, կողոպուտի` 1, խարդախության` 9, հարկերից խուսափելու` 2, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու եւ յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























