Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Մերուժան Ս.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի գիշերը Երեւանի հյուրանոցներից մեկից գողացել է բջջային հեռախոս, որը եւ ներկայացրել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է 56-ամյա Սամվել Գ.-ին:
Կատարվում է հետաքննություն:





























