Նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 19-ին հայացած խորհրդակցության ժամանակ:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություններ են կազմվել 14 դեպքի մասով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է  ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները եւ գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 42  վարչական արձանագրություն:

Քաղաքաշինության ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 9  դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել  4  հասցեներում: