Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման ժամանակ մոռացել է սեղմել թուրք նախագահի՝ իրեն մեկնած ձեռքը։ Նախագահի ոսկեզօծ նստավայրում համատեղ ասուլիսից առաջ էրդողանը պարզում է ձեռքը, որպեսզի ողջունի Անգելա Մերկելին, սակայն վերջինս «անուշադրության է մատնում» Էրդանի ժեստը։
Որոշ ժամանակ անհարմար դրության մեջ մնալուց հետո Մերկելը նկատում է Էրդողանի պարզած ձեռքը եւ ողջունում նրան։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։




























