Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում խմելու ջրի եւ ոռոգման խնդիրը լուծելու նպատակով  կառուցվում են ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Այս մասին նվել է այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նշվել է նաեւ, որ թաղամասի էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում ենթակայաններ, իսկ ասֆալտապատման եւ   տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքներն ավարտված են:

«Հաջորդ տարի Նոր Խարբերդ թաղամասում մենք պետք է շարունակենք աշխատանքները բոլոր ուղղություններով եւ 2016-2017 թվականներին ամբողջությամբ ավարտին հասցնենք նախատեսված ծրագիրը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: