Գեղարքունիքի մարզում՝ Սեւանա լճի ափին այսօր՝ հոկտեմբերի 19-ին մահացած հայտնաբերված տղամարդը հոկտեմբերի 17-ից որոնվում էր որպես անհետ կորած: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
66-ամյա տղամարդը Հրազդան քաղաքի բնակիչ Ա. Ց.-ն էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքացու դին հայտնաբերվել է Սեւանա լճի ափին՝ Բերդկունք գյուղի մոտ:





























