Ավստրալիայի նախկին վարչապետ Թոմի Էբոտի կողմնակիցներ հարբած դեբոշ են սարքել խորհրդարանում նրա հրաժարականից հետո: Արդյունքում ջարդվել է մարմարե մի սեղան, որի արժեքը 590 դոլար է: Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Դա պատահել է սեպտեմբերի 14-ի երեկոյան, սակայն միայն այսօր են սկսել խոսել դրա մասին:  

Խորհրդարանում հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ կառավարության անդամների աշխատասենյակներում հավաքարարները սեղանի բեկորներ են հայտնաբերել: 

Պարբերականի տեղեկությունների համաձայն, խորհրդարանի շենքի համար գնված իտալական մարմարից պատրաստված սեղանի վերանորոգումը կարող է մոտ 1000 դոլար արժենալ:

Թոնի Էբոտի գլխավորել է Ավստրալիայի կառավարությունը 2013-ի սեպտեմբերից մինչեւ  2015-ի սեպտեմբերը: Այդ պաշտոնը նա լքել է սեպտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ Մալքոլմ Թերնբուլին պարտվել է ներկուսակցական ընտրույթուններում: