Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ռմբակոծիչը ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ջոկատներից մեկի հրամանատարական կետը։ Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ավիառումբ օգտագործելու արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 2 հրամանատարական կետ եւ մոտակայքում գտնվող 2 բեռնատար մեքենա՝ ԶՈւ-23 զենիթային սարքավորումներով»,- ասել է Կոնաշենկովը։
Մարտական խնդիրները կատարելուց հետո ռուսական ավիախմբի 2 օդանավերը վերադարձել են «Հմեյմիմ» ավիաբազա, հավելել է ՊՆ ներկայացուցիչը։




























