ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ ավելի է ընդարձակվում Հայաստանում. այսօր՝ հոկտեմբերի 19-ին, եւս մեկ 2.5G/3.5G բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում՝ HSPA+ տեխնոլոգիայի միջոցով ապահովելով ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ՝ ներբեռնման 42.2 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 5.76 Մբիթ/վրկ առավելագույն արագությամբ:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ջրարբիի բազային կայանը գյուղական վայրերում վերջերս կառուցված կայաններից մեկն է:
Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 1106 2.5G/3.5G բազային կայան: Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կգործարկվի հավելյալ եւս 70 բազային կայան, որից 30-ը կտեղադրվի բաց տարածքներում, իսկ 40-ը՝ շինությունների տանիքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում գործող ամենաընդարձակ 3.5G ցանցը, որը ծածկույթ է ապահովում երկրի բնակեցված 98.8% տարածքում:
4G/LTE ցանցի ընդլայնումը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է մատուցում: Հայաստանում 4G/LTE ցանցի ծածկույթը կազմում է 45.7%: Ներբեռնման 150 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G տեխնոլոգիան հասանելի է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Արմավիրում եւ Վաղարշապատում: Մինչեւ տարեվերջ ցանցը կհամալրվի եւս 5 4G/LTE բազային կայանով: Այսպիսով՝ LTE (eNodeBs) կայանների ընդհանուր թիվը կհասնի 255-ի:
«Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են անգամ ամենանոսր բնակեցված բնակավայրերում: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի մյուս նպատակակետը, այն է՝ տվյալների փոխանցման բարձր արագություն ապահովող 3.5G եւ 4G տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ երկրի ամենահեռավոր բնակավայրերում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
3.5G եւ 4G ծառայությունների շնորհիվ ընկերության բաժանորդները հնարավորությունունեն օգտվելու առցանց ամենանորարարական ծառայություններից, առավել արդյունավետ դարձնել համացանցից օգտվելը աշխատանքի եւ ժամանցի համար, խաղալ առցանց խաղեր, օգտվել տեսասթրիմինգի ծառայություններից եւ դիտել HD տեսանյութեր բոլորովին նոր որակով՝ առանց ֆիքսված ցանցից կախում ունենալու:





























