ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել գարսիա Մարգալյոից կիթառ է նվեր ստացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իսպանիայի ԱԳՆ շտաբ-բնակարանում Քերրին լրագրողների առջեւ հայտնվել է կիթառով եւ լուսանկարվել: ԱՄՆ պետքարտուղարը մի քանի ակորդ է նվագել, սակայն Գարսիա Մարգալյոյի հարցին, թե չի՞ ցանկանում երգել, Քերրին ժպտացել է եւ քաղաքավարությամբ հրաժարվել:

Իր հերթին, Քերրին իր իսպանացի գործընկերոջը սեղանի ժամացույց է նվիրել, որը պատկանել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիին:

ԱՄՆ պետքարտուղարը Իսպանիա է ժամանել հոկտեմբերի 18-ին՝ եվրոպական շրջագայության շրջանակներում: