Ռուսական ավիախումբը անցած մեկ օրվա ընթացքում 33 մարտական թռիչք է իրականացրել Սիրիայի Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի եւ Համայի նահանգներում 49 հարված է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ օդային հարվածներով ոչնչացվել են 2 հրամանատարական կետ, զինամթերքի եւ սպառազինությունների 3 պահեստ, 2 ստորգետնյա բունկեր, 32 կրակադիրք, 9 ամրացրած դիրք, ինչպես նաեւ մեկնարկային սարքավորումների եւ հրթիռային արկերի արտադրության մեկ զինանոց, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։