Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում հոկտեմբերի 19-ին տեղի մի գործարար սպանել է քաղաքապետի առաջին տեղակալ Յուրի Կարաուլովին։ Պաշտոնյայի հետ սպանվել է նաեւ Կրասնոգորսկի էլեկտրացանցերի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոն։
Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կեսօրին մտել է փոխքաղաքապետի սենյակ, որտեղ այդ պահին եղել է Գեորգի Կոտլյարենկոն, եւ կրակ է արձակել ավտոմատ զենքից։ Այնուհետեւ նա դիմել է փախուստի։ Պաշտոնյաները ստացած վնասվածքներից տեղում մահացել են։
Ռուսական մամուլի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվում է Ամիրան Գեորգաձեն, որի անունով գրանցված է հիմնականում շինարարության ոլորտում աշխատող 20 ընկերություն։





























