Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւի խոշտանգումների մասին գործ հարուցելու մերժումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարծում եմ, որ որոշումն անօրինական է եւ պահանջում եմ ստուգում անցկացնել, հարցաքննել Յուսուպովին եւ կրկնակի հարցաքննության ենթարկել ինձ»,- ասել է Դադաեւը։
Նրա փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը անօրինական է։ Նրանք ձերբակալել են Ինգուշեթիայում եւ 2 օր պահել անհայտ վայրում՝ ենթարկելով կտտանքների։
Դրան ի պատասխան՝ դատախազը հայտնել է, որ համակողմանի ստուգում է իրականացվել, եւ որոշումը օրինական է եւ հիմնավոր։




























