ՍԱՍ սուպերմակետների ցանցը արժանացել է <Միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկման որակ ապահովող տարվա սուպերմակետ> անվանակարգին՝ Համազգային վստահության խորհրդի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխությանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՍԱՍ Գրուպի մամուլի ծառայությունից՝ Համազգային վստահության խորհրդի կազմակերպած Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ ամենամյա մրցանակաբաշխությունը կայացել է հոկտեմբերի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցանակը սահմանվել է հանրության շրջանում իրականացված հարցումներից ստացված տվյալների արդյունքում:

Սաս գրուպի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը պարգեւատրման արարողության ժամանակ նշել է, որ ընկերության համար հանրության գնահատականն ամենակարեւորն է, քանի որ սուպերմարկետների ցանցի բոլոր ջանքերն ուղղված են հաճախորդներին գոհացնելուն: «Մեզ համար շատ կարևոր է, որ  հենց հասարակության տարբեր շերտերի հարցման արդյունքում ենք  արժանացել  այս մրցանակին: Այս մրցանակը շատ ոգևորող է, քանի որ մեր քրտնաջան աշխատանքը գնահատված է հասարակության կողմից, ուստի մենք շարունակելու ենք մեր աշխատանքները սպասարկման ոլորտում կատարելության հասնելու գործում: ՍԱՍ սուպերմարկետների պրոֆեսիոնալ թիմը մշտապես անցնում է բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու մեր հաճախորդների գոհունակությունը սպասարկման ոլորտում»,-ասել է նա:

Տեղեկացնենք, որ առաջին ՍԱՍ սուպերմարկետը հիմնադրվել է 1995 թվականին եւ շուրջ 20 տարի սպառողի կողմից մեծ հեղինակություն է վայելում մանրածախ ոլորտում սպասարկման բարձր մակարդակի, ապրանքատեսականու բազմազանության, որակի եւ թարմության շնորհիվ: 2011 թվականին գործարկվել է տարածաշրջանում sas.am առաջին օնյալն սուպերմարկետը:

Սպառողների կողմից լայն ճանաչում ունեն նաեւ սուպերմարկետների ցանցի կողմից արտադրվող հացի եւ խմորեղնի մշտապես թարմ տեսկանին, միջազգային ստանդարտներին համապարասխան որակի սպասարկումը, որը փաստում է ՍԱՍ սուպերմարկետների առաջատար դիրքը մանրածախ առևտրի ոլորտում: