Գյումրիում Մուշ թաղամասի տներից մեկում հոկտեմբերի 19-ին գազօջախի վառարանից առաջացած շմոլ գազի հետևանքով թունավորվել են ընտանիքի երեք անդամներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մուշ 2/2 թաղամասի 63 շենքի բնակարաններից մեկում բնակվող քաղաքացիները՝ 2003թ. ծնված Հրաչ Մ.-ն, 2008թ. ծնված Անժելա Մ.-ն և 2015թ. ծնված Անուշիկ Պ.-ն «Սուր էկզոգեն, շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:





























