Թայլանդի ոստիկանությունն Ավստրալիայի քաղաքացու են ձերբակալել, որին կասկածում են բանկ թալանելու մեջ: Օտարերկրացին դա արել է՝ հայրենիք հասնելու համար օդանավի տոմս գնելու նպատակով: Այս մասին գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ThaiVisa News-ին:
23-ամյա Զախարի Քոլնինը իջեւանել է Բանգկոկի Նանա շրջանում, որը հայտնի է ժամանցի հաստատություններով եւ «կարմիր լապտերների» թաղամասով: Հոկտեմբերի 19-ի առավոտյան երիտասարդը դիմակով եւ պնեւմատիկ ատրճանակով մտել է Thanachart բանկի մասնաճյուղերից մեկը եւ դրամ պահանջել:
Գանձապահը նրան շուրջ 4800 դոլար է տվել, ինչից հետո գողը փորձել է փախուստի դիմել: Սակայն տեղանքը լավ չիմանալու պատճառով նա փակուղում է հայտնվել ու ձերբակալվել ոստիկանների եւ բանկի անվտանգության աշխատակիցների կողմից:
Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Քոլնինը խոստովանել է, որ մեկամսյա հանգստի ընթացքում ծախսել է իր բոլոր փողերը, այդ ժամանակ էլ որոշել է այդ կերպ օդանավի տոմս գնելու գումար գտնել:
Թայլանդի օրենսդրության համաձայն, երիտասարդ զբոսաշրջիկին կարող է մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ:





























