2016 թվականին Հայաստանի հիմնական վարկատուները կշարունակեն լինել Համաշխարհային բանկն ու Ասիական զարգացման բանկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին նախատեսվում է 91.8 մլրդ դրամ ներգրավել (190 մլն դոլար - խմբ.):
2016 թվականի նախագծով բյուջեի դեֆիցիտը կազմում է 192.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.5%-ը: Ամեն դեպքում, ըստ փոխնախարարի, անհանգստանալ պետք չէ: 3 տարվա ընթացքում դեֆիցիտի 3%-ի շեմը ԵՄ Մաաստրիխտյան չափանիշներով նախատեսված է, եթե պետական պարտքը գերազանցում է բյուջեի 50%-ը, ինչը Հայաստանում չկա:
Միաժամանակ, բյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի եւ աշխատանքային կեսաթոշակի աճ նախատեսված չէ: «Ցավոք, ծախսերի բաժինը մեզ նման հնարավորություն չի տալիս»,- հավելեց Պավել Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2016 թվականի պետբյուջեի նախագծում նախատեսված է 1 տրլն 219.5 մլրդ դրամի եկամուտ, ծախսերը կազմում են 1 տրլն 411.9 մլրդ, դեֆիցիտը՝ 192.4 մլրդ դրամ: Բյուջետային հաշվարկներում դոլարի փոխարժեքով այդ ցուցանիշները կազմում են 2.52 մլրդ, 2.9 մլրդ եւ 398 մլն դոլար:



























