Չինական Weibo սոցիալական ցանցն ու Baidu որոնողական համակարգը դադարել են տրամադրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ Չինաստանում տարածված ֆոտո-կատակների որոնման արդյունքները: Դրանք տարածում գտան Չինաստանի ղեկավարության՝ Փհենյան այցից հետո:

Չինական համացանցում Կիմ Չեն Ինին վերաբերող ստանդարտ «Գեր Կիմ 3-րդ» վիրավորական հարցմանն ի պատասխան Baidu-ն 15.7 մլն արդյունքի փոխարեն սկսել է ընդամենը 12 հազարը տրամադրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Mashable-ին:

Weibo-ն ընդհանրապես դադարել է արդյունքներ տրամադրել: Չինացի օգտատերերին նաեւ խնդրել են դադարել վիրավորել հյուսիսկորեացի առաջնորդին: