Կիպրոսի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է արգելափակել  Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլը, քանի որ Անկարան բավարար ջանքեր չի ներդրել աջակցելու համար Կիպրոսում ընթացող բանակցությունները, հաղորդում է Associated Press-ը:

ԵՄ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Կորնելիոս Կորնելիուն տեղի ռադիոկայաններից մեկի եթերում նաեւ հայտարարել է, որ Կիպրոսի կառավարությունը կարող է համաձայնել տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության հարցերում Թուրքիա-ԵՄ բանակցություններին: Նա նշել է, որ այդ հարցերը այն թեմաները չեն, որոնք մինչ այդ «սառեցրել էր» Կիպրոսը, հաղորդում է Gazeta-ն: