ԱՄՆ նախագահական ընտրապայքարի առաջատար թեկնածուներ Դոնալդ Թրամփը եւ Բեն Քարսոնը դիմել են Գաղտնի ծառայություններին՝ խնդրելով պետական անվտանգություն ապահովել իրենց։

Ինչպես նշում է AP-ը, քաղաքական գործիչներին անվտանգություն տրամադրելու որոշումը կարող է կայացվել միայն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություն անցկացնելուց հետո։

Որպես կանոն՝ պետական անվտանգությունը ընտրություններից առաջ ապահովվում է քաղաքական կուսակցությունների միասնական թեկնածուների համար, սակայն ո՛չ Թրամփը, ո՛չ Քարսոնը դեռ չեն հանդիսանում միասնական թեկնածու, քանի որ հանրապետականների ներկուսակցական ընտրությունները դեռ չեն կայացել։

Թե ինչու են քաղաքական գործիչները դիմել հատուկ ծառայություններին, չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։