Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը որոշել է հրաժարական տալ իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ իր կուսակցությունը պարտվել էր երկուշաբթի կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Ջոն Ուոլշը։ «Ես խոսել եմ վարչապետի հետ, եւ նա ինձ ցուցումներ է տվել կապվել նորընտիր խորհրդարանական խմբի հետ (պահպանողականներ), որպեսզի ժամանակավոր առաջնորդ նշանակեն»,- ասված է Ուոլշի հայտարարության մեջ, տեղեկացնում է AFP-ն։

Նշենք, որ ընտրաթերթիկների մոտ 80 տոկոսը վերամշակելուց հետո պարզ է դարձել, որ պահպանողականները հավաքել են ձայների 31 տոկոսը եւ զբաղեցնում են 2-րդ տեղը խորհրդարանում։ Ընտրություններում հաղթանակ է տարել Լիբերալների կուսակցությունը՝ հավաքելով ձայների 40 տոկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։