Հարավային Կորեայի շուրջ 400 քաղաքացիներ հատել են Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) սահմանը՝ ընտանիքների վերամիավորման հանդիպում կազմակերպելու շրջանակում, հաղորդում է «Ռենհալը»:
Կարեական թերակղզում պատերազմի հետեւանքով բաժանված 96 ընտանիքների 390 ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-22-ին, Հյուսիսային Կորեայի ծովափնյա Կիմգան հանգստավայրում:
Ընտանիքների վերամիավորման հարցը կարեւոր տարր է երկու Կորեաների միջեւ բանակցություններում: Այդ երկրների միջեւ պատերազմից հետո բաժանված ընտանիքների շուրջ կեսի (մոտ 60 հազար) ներկայացուցիչներն արդեն մահացել են:
Այս պահին վերամիավորման ցանկություն ունեցողների մեծ մասի տարիքը անցել է 80-ից, հաղորդում է Gazeta-ն:
Սեպտեմբերի վերջին ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ հայտարարել նախատեսված հանդիպումը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հարավային Կորեայի նախագահի ելույթի պատճառով:




























